Մցխեթայում 22:00-ից կփակվեն ռեստորանները
Մցխեթայում 22:00-ից կփակվեն ռեստորանները

Մցխեթայի մունիցիպալիտետում ժամը 22:00-ից փակվելու են ռեստորանները,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է՝ Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

«Մցխեթայի վերաբերյալ համակարգող խորհուրդը ընդունել է հատուկ որոշում: Երեկ նշվեց, որ ժամը 22:00-ից ռեստորանների փակման պատճառով, մեր քաղաքացիները տեղափոխվել են Մցխեթա: Ընդունվել է որոշում, որ ժամը 22:00-ից Մցխեթայի մունիցիպալիտետում ռեստորանները կփակվեն, կակտիվանա այն ռեժիմը, որը գործում է ռեստորանների կապակցությամբ երկրի այլ մարզերում: Ցավոք, նկատվել են նման փաստեր, ինչը բացասաբար է ազդում համավարակաբանական իրավիճակի վրա: Երբ 22:00-ից փակեցինք ռեստորանները, դա բնական էր, մենք հիմնվում էինք հատուկ տրամաբանության վրա, դրանից դուրս էլ լինում էին կոնկրետ դեպքեր: Ուստի մենք խնդրում ենք ձեզ հնարավորինս հնազանդվել կառավարության կայացրած որոշումներին ու հանձնարարականներին»,- ասել է Մեզվրիշվիլին: