Մցխեթայի բժշկական կենտրոնում բուժում է ստանում կորոնավիրուսի 38 վարակակիր, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Մցխեթայի բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժում է ստանում կորոնավիրուսի 38 վարակակիր:
Նրանց վիճակը տարբեր ծանրության է:
Կլինիկայի տնօրեն Լիկա Մումլաձեի հայտարարությամբ, վարակակիրներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է և նրանք վերակենդանացման բաժանմունքում են, միացված արհեստական շնչառության սարքին:
«Մեզ մոտ հիմնականում այն մարդիկ են, որոնք հատել են սահմանը, մի քանի պացիենտ ունենք նաև Մուշևանից: Ինչ վերաբերում է նոր պացիենտներին, նրանք տեղափոխվել են Թբիլիսիից, մասնավորապես, Սաբուրթալոյից երկու պացիենտ – տատիկ և թոռնիկ: Կինը ծայրահեղ ծանր վիճակում է և միացված է արհեստական շնչառության սարքին, ինչ վերաբերում է նրա թոռանը, 20-ամյա տղային, նրա վիճակը բավարար է»,- հայտարարել է Լիկա Մումլաձեն:
Կլինիկայում առաջիկայում սպասում են մի քանի պացիենտի առողջացմանը: