Մայք Փենսն ունի խարդախորեն ընտրված կոլեգիայի անդամներին հեռացնելու իրավունք. Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ փոխնախագահ Մայք Փենսը իրավունք ունի հեռացնել խարդախությամբ ընտրված կոլեգիայի անդամներին: Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է «Թվիթերի» միկրոբլոգում:
«Փոխնախագահն իրավունք ունի հեռացնել խարդախությամբ ընտրված կոլեգիայի անդամներին», – գրել է Թրամփը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգեսում ընտրությունների արդյունքները պետք է պաշտոնապես հաստատվեն հունվարի 6-ին, որից հետո հունվարի 20-ին նշանակված է երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: