Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ուղիղ եթերում: Այս մասին տեղեկատվություն է տարածում «Սի Էն Էնը»:
ԱՄՆ-ի փոխնախագահը և նրա կինը ՝ Քարենը, «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ներարկել են տեսախցիկների առջև: Բացի այդ, պատվաստանյութի պահանջվող չափաբաժինը ընդունել է նաև Միացյալ Նահանգների գլխավոր վիրաբույժ, Ջերոմ Ադամսը:
Մայք Փենսը պատվաստանյութը անվանել է բժշկական հրաշք: Նրա խոսքով, պատվաստանյութը պատրաստելուն և տարածելուն սովորաբար անհրաժեշտ է 8-12 տարի, սակայն ԱՄՆ-ում դա հաջողվեց անել մեկ տարուց պակաս ժամանակում: