Մարտի մեկից մինչ օրս աշխարհի 23 երկրներում կորոնավիրուսից զոհվել է 55 լրագրող
Մարտի մեկից մինչ օրս աշխարհի 23 երկրներում կորոնավիրուսից զոհվել է 55 լրագրող

Մարտի մեկից մինչ օրս աշխարհի 23 երկրներում կորոնավիրուսից զոհվել է 55 լրագրող:

Տարածված տեղեկությամբ, շատ դեպքերում լրագրողների վարակման պատճառն աշխատանքային գործընթացի ժամանակ վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաների սակավությունն էր:

Կորոնավիրուսի ախտորոշմամբ լրագրողներ են մահացել Բանգլադեշում, Եգիպտոսում, Պակիստանում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Շվեդիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում Ավստրիայում:

Ապրիլի 26-ին Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է «BBC ռադիո 4»-ի հաղորդավար Ռիչարդ Սանդրեսը: