Մարնեուլիում, Զեստափոնիում, Ճիաթուրայում, Խուլոյում և Զուգդիդիում ընտրում են քաղաքապետերի
Մարնեուլիում, Զեստափոնիում, Ճիաթուրայում, Խուլոյում և Զուգդիդիում ընտրում են քաղաքապետերի

Վրաստանի հինգ մունիցիպալիտետում ընթանում են քաղաքապետի ընտրություններ: Մարնեուլիում, Զեստափոնիում, Ճիաթուրայում, Խուլոյում և Զուգդիդիում ընտրողները մեկ անգամ ևս պետք է ընտրեն իրենց քաղաքապետին:

Մառնեուլիի մունիցիպալիտետում գրանցված է 99 717 51 ընտրողները ընտրություն են կատարելու 15 թեկնածուի միջև. «Շարժում պետությունը ժողովրդի համար – Էլենե Գաբինաշվիլի», «Եվրոպական Վրաստան – շարժում ազատության համար» – Ակմամեդ Իմամղուլիև, «Քրիստոնյա ժողովրդավարական շարժում» – Բեքա Սվանաձե, «միասնական ազգային շարժում – միավորված ընդիմություն» – Ագիլ Մուստաֆաև, «ազատ Վրաստան» – Նինո Ջուրխաձե, «Վրաստան» – Լեյլա Խարաիշվիլի, «շարժում ազատ Վրաստանի համար» – Իրենա Ստուրուա, «նոր քրիստոնյա-ժողովրդավարներ» – Լիսա Սիխարուլիձե, «նոր Վրաստան- քաղաքական պլատֆորմ»- Նինիկո Չխետիա, «ազատություն – Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհ» – Մալխազ Գորգասլիձե, «Վրաստանի ուժային վետերանների և հայրենասերների քաղաքական շարժում» – Էլիսո Քարթվելիշվիլի, «ազգային ժողովրդական կուսակցություն» – Ջանո Ժվանիա, «քրիստոնյա պահպանողականներ» – Իլիա Պատարաիա, «վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» – Զաուր Դարգալի, Նախաձեռնողական խումբ – Ալի Բադիրով:

Զեստափոնիում, որտեղ ընտրողների քանակը կազմում է 54 943 56, գրանցված է 16 թեկնածու – «Շարժում պետությունը ժողովրդի համար – Դավիթ Թխելիձե», «Քրիստոնյա ժողովրդավարական շարժում» – կախաբեր Կիկնավելիձե, «միասնական ազգային շարժում – միավորված ընդիմություն» – Բաքար Խիջակաձե, «Դավիթ Թարխան Մոուրավի – Իրմա ինաշվիլի – Վրաստանի հայրենասերների դաշինք» – Անզոր Նեբիերիձե, «ազատ Վրաստան» – Գիորգի Ծուլաիա, «շարժում ազատ Վրաստանի համար» – Զվիադ Բոլոկաձե, «նոր քրիստոնյա-ժողովրդավարներ» – Գելա Սուլաքվելիձե, «շարժում սոցիալական արդարության համար» – Ինգա Կելենջերիձե, «նոր Վրաստան- քաղաքական պլատֆորմ»-  Կախաբեր Մաչիտաձե, «ազատություն – Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհ» -Մանուչար Սարթանիա, «Վրաստանի ուժային վետերանների և հայրենասերների քաղաքական շարժում» -Նինա Գոցաձե, «ազգային ժողովրդական կուսակցություն» – Պաատա Բակուրաձե, «քրիստոնյա պահպանողականներ» – Ռևազ Սխուլուխիա,  «վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» – Գիորգի Գոգլիչիձե, նախաձեռնողական խումբ – Վախտանգ Ռոբաքիձե, նախաձեռնողական խումբ – Կախաբեր Զարնաձե:

Ընտրություններին հաղթող թեկնածու է համարվելու այն, ով կստանա 50 տոկոս ձայնից ավել: Հակառակ դեպքում անց է կացվելու երկրորդ փուլը:

Զուգահեռաբար Վրաստանի 8 մունիցիպալիտետում՝ Սագարեջոյում, Ադիգենիում, Ախմետայում, Զեստափոնիում, Ճիաթուրայում, Տղիբուլիում, Ծղալտուբոյում և Օզուրգեթիում ընտրում են սակրեբուլոների մեծամասնական պատգամավորների: