Մարնեուլիում կորոնավիրուսով վարակված կնոջ վիճակը առանձնապես ծանր է, նրան տեղափոխում են Թբիլիսի
Առանձնապես ծանր է Մառնեուլիում կորոնավիրուսով վարակված կնոջ վիճակը, նրան տեղափոխում են Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկա: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին:
«Տեսնենք, կհետազոտենք նրան և կհայտնենք ձեզ: Նա միացված է արհեստական շնչառության սարքին, այս պահին գիտեմ միայն դա: Նրա վիճակը ծանր է»,- ասել է Լևան Ռատիանին:
Համավարակաբանները աշխատում են Մառնեուլիում և Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալս» հիվանդանոցում: Նրանք փորձում են հաստատել այն կապերը, ում հետ վարակված կինը շփում է ունեցել վերջին օրերին: Տարածված լրատվությամբ, մի քանի բժիշկ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Այսօր հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով հիվանդ կինը Մառնեուլից է: Նրան չորս օր առաջ հիվանդանոց են տարել երկկողմանի թոքաբորբով: