Մառնեուլիում հետազոտված 7 անձի, այդ թվում՝ կլինիկայի 4 աշխատակցի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Մառնեուլիի «Ջեոհոսպիտալից» ուղարկված կորոնավիրուսի 7 թեստի պատասխանները բացասական են: 7 նմուշից 4-ը կլինիկայի աշխատակցի նմուշներն էին: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին են հայտնել կլինիկայում:
Զուգահեռաբար, Մառնեուլիում սպասում են բժշկական օգնության աշխատակիցների թեստի պատասխաններին:
Մառնեուլիի մունիցիպալիտետում երեկ կորոնավիրուս էր հաստատվել շտապ օգնության մենեջերի մոտ: