Մառնեուլիում հետազոտված 6 անձից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Մառնեուլիի «Ջեո հոսպիտալից» լաբորատորիա ուղարկած 6 կենսաբանական նմուշի պատասխանները բացասական էին,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են հիվանդանոցում: Բժիշկների լրատվությամբ, հիվանդների առողջական վիճակը բավարար է:
Այս պահին «Ջեո հոսպիտալում» կասկածելի ախտանշաններով հիվանդներ չկան:
Մառնեուլիի մունիցիպալիտետը խիստ կարանտինային տարածք էր հայտարարվել մարտի 23-ին: Մունիցիպալիտետը բացվելու է մայիսի 18-ին: