Մառնեուլիում հետազոտել են 303 քաղաքացու և բոլոր պատասխանները բացասական են
Մառնեուլի մունիցիպալիտետից վերցրած 303 փորձանմուշից բոլորը բացասական են: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Մառնեուլիի հանրային առողջության կենտրոնից:
Շրջանի տարբեր հաստատությունների աշխատակիցների համար, ովքեր հաճախակի շփումներ են ունենում քաղաքացիների հետ և ընդգրկված են խոցելի խմբում, «Պի Սի աՐ» մեթոդով թեստավորումը սկսվել էր երեկ և, հավանաբար, կշարունակվի նաև այսօր:
Ինչ վերաբերում է Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս» կլինիկային, ապա այստեղ ընդհանուր առմամբ հինգ հոգուց են վերցրել կենսաբանական նմուշներ, որոնք նույնպես ուղարկվել են Լուգարի լաբորատորիա և պատասխանները հայտնի կդառնա օրվա ընթացքում: