Մառնեուլիում հետազոտած 370 անձից միայն մեկի մոտ է հաստատվել կորոնավիրուս
Մառնեուլիում հետազոտած 370 անձից միայն մեկի մոտ է հաստատվել կորոնավիրուս

Մառնեուլի մունիցիպալիտետից Լուգարի ​​լաբորատորիա ուղարկված 370 թեստից մեկն է դրական: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Մառնեուլիի քաղաքապետը:

Զաուր Դարգալիի խոսքով 369 պատասխան բացասական է:

Նրա փոխանցմամբ հաստատված մեկ դեպքը կապված է այսպես կոչված շտաբ օգնության կլաստերի հետ:

Զուգահեռաբար, շարունակվում է հանրային վայրերում աշխատող անձանցից կենսաբանական նյութեր վերցնելու գործընթացը: Նմուշները Լուգարի ​​լաբորատորիա կուղարկվեն այսօր երեկոյան:

Այս պահի պաշտոնական տվյալների համաձայն Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 623 դեպք, որից 288-ը՝ ապաքինված: