Մառնեուլիում է գտնվում Վրաստանի վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին
Մառնեուլիում, որտեղ հայտարարվել է կարանտին, գտնվում է տարածաշրջանային հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական՝ Սոզար Սուբարին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անցած գիշեր տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մառնեուլիում և Բոլնիսում հայտարարվել է կարանտին: Նշված մունիցիպալիտետներում կարանտինի ժամանակ հասարակական կարգը ապահովելու է ներքին գործերի նախարարությունը: Դրա հետ մեկտեղ, ներքին գործերի նախարարության հետ համակարգմամբ, գործընթացին ներգրավված են Վրաստանի պաշտպանական ուժերը: