Մառնեուլիում բժիշկները անցել են բուժզննում և նրանցից ոչ մեկի մոտ չի հաստատել կորոնավիրուս
Մառնեուլիում անցկացվել է այն բժիշկների թեստավորումը, որոնք ունեցել են առնչություն ռիսկային գործոն ունեցող խմբերի հետ, որի արդյունքում, այս պահի դրությամբ, ոչ մեկի մոտ չի հաստատել կորոնավիրուս:
Ակտիվ ընթանում է նաև բնակչության սքրինինգը:
Մառնեուլիում 15 000, իսկ Բոլնիսիում 3400 մարդ երեկ զննվել է և նրանցից միայն չորսի մոտ հայտնաբերվեց բարձր ջերմաստիճան:
Չինաստանից ստացած թեստերի առաջին խմբաքանակը երեկ Մառնեուլի տարավ Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: