Մառնեուլիի մունիցիպալիտետում բացվել է բացօթյա գյուղատնտեսական շուկան: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը և Մառնեուլիի վերահսկողության ծառայությունը: Նրանք ապահովում են քաղաքացիների սոցիալական հեռավորությունը:
Բոլորն, ովքեր մտնում են շուկա, անցնում են ստուգում: Յուրաքանչյուր ավտոմեքենա ախտահանվում է, իսկ քաղաքացիներին բաժանվում են բժշկական դիմակներ և ձեռնոցներ:
Տեղում առավոտյան ժամը 07:00-ից գտնվում է Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Զաուր Դարգալին, ով անձամբ է վերահսկում իրավիճակը:
Մառնեուլիի գյուղատնտեսական շուկայում է գտնվում նաև գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սոլոմոն Պավլիաշվիլին: Նրա հայտարարությամբ, շուկաները բավարարում են այն չափանիշները, որը պահանջում է Սննդամթերքի ազգային գործակալությունը:
«Պաշտպանված է սոցիալական հեռավորությունը: Պաշտպանված է նաև ավտոմեքենաների միջև հեռավորությունը: Ախտահանվում են շուկա մուտք գործած բոլոր ավտոմեքենաները, ջերմաչափվում են քաղաքացիները: Մենք թույլ չենք տա, որ այստեղ որևէ պայման խախտվի: Որն ամենակարևորն է, Մառնեուլիի մունիցիպալիտետում չի խախտվում կարանտինային ռեժիմը: Այսօրվա դրությամբ, Մառնեուլիից դուրս է բերվել ավելի քան 400 տոննա վարունգ: Վրաստանի կառավարությունը, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը, շրջանային վարչությունը և մունիցիպալիտետն ամեն բան անում են, որպեսզի բնակչությանն առավելագույնս օգնենք ինչպես բերքը հավաքելու, այնպես էլ՝ այն իրացնելու գործում»,- հայտարարել է Սոլոմոն Պավլիաշվիլին՝