Մառնեուլիում այս պահին կայուն իրավիճակ է. Սոզար Սուբարի
Վրաստանի վարչապետի խորհրդական, Սոզար Սուբարի հայտարարությամբ, Մառնեուլիում այս պահին հանգիստ է:
Սուբարի խոսքով, Մառնեուլիում փակ են բոլոր օբյեկտները, բացի մթերային խանութներից, բանկերից և թոնրատներից:
«Մառնեուլիում հանգիստ է, փակ են բոլոր օբյեկտները, բացառությամբ անհրաժեշտ օբյեկտների, որոնք որոշվել էր, որ չեն փակվելու: Դրանք են թոնրատները, դեղատները, մթերային խանութները և բանկերը: Մարդկանց թույլատրվում է դուրս գալ և աշխատել դաշտերում, սակայն խիստ կանոնների պահպանմամբ: Մեքենաներում չպետք է լինի երկու մարդուց ավել: Չեն երթևեկում ավտոբուսները և երթուղային տաքսիները: Ստեղծվել է կամավորների 10 խումբ, յուրաքանչյուր խմբում կա մեկական բժիշկ: Այս խմբերը այցելելու են ընտանիքներ և տեղում ստուգելու են բնակչության վիճակը»,-հայտարարել է Սոզար Սուբարին:
Ըստ նրա, Մառնեուլիում գտնվող կամավորները տեղացիներ են:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անցած գիշերվա ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մառնեուլիում և Բոլնիսում կարանտին է հայտարարվել: Ներքին գործերի նախարարությունը այս համայնքներում կարանտինային ժամանակահատվածում կպաշտպանի հասարակական կարգը: Այնուամենայնիվ, ՆԳՆ-ի հետ համատեղ, գործընթացում ներգրավված են նաև Վրաստանի պաշտպանության ուժերը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անցած գիշեր տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մառնեուլիում և Բոլնիսում հայտարարվել է կարանտին: Նշված մունիցիպալիտետներում կարանտինի ժամանակ հասարակական կարգը ապահովելու է ներքին գործերի նախարարությունը: Դրա հետ մեկտեղ, ներքին գործերի նախարարության հետ համակարգմամբ, գործընթացին ներգրավված են Վրաստանի պաշտպանական ուժերը: