Մառնեուլիի «Ջեո հոսպիտալսի» կլինիկայից ուղարկված բոլոր հինգ պացիենտների թեստի պատասխանները բացասական են, նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին են հայտնել կլինիկայում:
Բժիշկների փոխանցմամբ, այս պահի դրությամբ կլինիկայում կասկածելի ախտանշաններով պացիենտներ չկան:
Բացի այդ, Մառնեուլիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանմամբ, մունիցիպալիտետում կորոնավիրուսից ապաքինվել է 16 անձ:
Արդեն 8-րդ օրն է, մունիցիպաիտետում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել:
Մառնեուլին խիստ կարանտինային գոտի էր հայտարարվել մարտի 23-ին: Մունիցիպալիտետը կբացվի մայիսի 18-ին: