Մառնեուլիից Թբիլիսի տեղափոխված կնոջ, կորոնավիրուսով վարակված ընտանիքի անդամների վիճակը բավարար է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի մեկնաբանմամբ, Վրաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 70 դեպքի թվում են նաև Մառնեուլիից տեղափոխված կնոջ ընտանիքի չորս անդամները:
Ցերցվաձեի խոսքով, նրանցից բոլորի առողջական վիճակը բավարար է:
«70 հաստատված դեպքի թվում ընդգրկված են նաև Մառնեուլիում վարակված հիվանդի հետ շփում ունեցած ընտանիքի 4 անդամները: Նրանք դեռևս չեն տեղափոխվել, հեռախոսի միջոցով տեղեկացել եմ, որ բոլորի վիճակը բավարար է»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: