Մառնեուլիի Տենդի կենտրոնում սպասում են երեք քաղաքացու անալիզի պատասխանին
Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս» կլիլնիկայից Լուգարի լաբորատորիա է ուղարկվել երեք պացիենտի փորձանմուշ: Ինչպես հայտնում են կլինիկայից, կասկածելի ախտանիշ ունեցող երեք անձին էլ Տենդի կենտրոն են տեղափոխել այսօր:
Բժիշկների տեղեկությամբ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: «Ջեո հոսպիտալս» կլիլնիկայից հայտնում են, որ թեստերի արդյունքները, հավանաբար, պարզ կդառնա վաղն առավոտյան:
Արդեն յոթերորդ օրն է ինչ Մառնեուլիում չի հաստատվել «Կովիդ-19»-ը: Մարտի 23-ին Մառնեուլին հայտարարվել էր խիստ կարանտինային գոտի: Մունիցիպալիտետի բացումը նախատեսվում է մայիսի 18-ին: