Մառնեուլիի մունիցիպալիտետում հետազոտված 44 անձից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Մառնեուլիի մունիցիպալիտետում 8-րդ օրն է, որ կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Զաուր Դարգալին:
«Հիշեցնենք, որ Մառնեուլիում 8-րդ օրնէ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել: Երեկ վերցված 44 նմուշից բոլորը եղել են բացասական, որը շատ ուրախալի է»,- հայտարարել է Զաուր Դարգալին:
Բացի այդ, ինչպես հայտարարում է Մառնեուլիի քաղաքապետը, մունիցիպալիտետում շարունակվում է ընտանիքի օգնությունը և այս պահի դրությամբ մոտ 11 000 ընտանիք քաղաքապետարանից ստացել է սննդամթերք: Նրանց փոխանցմամբ, Մառնեուլիում շարունակվում է նաև տեղեկատվական քարոզարշավը, ինչպես քաղաքում, այնպես էլ՝ բոլոր գյուղում: