Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս» կլինիկայից Լուգարի լաբորատորիա ուղարկված տասնհինգ անալիզի պատասխանն էլ բացասական է
Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս» կլինիկայից Լուգարի լաբորատորիա ուղարկված կորոնավիրուսի տասնհինգ անալիզի պատասխանն էլ բացասական է:
Ինչպես կլինիկայից հայտարարեցին Վրաստանի Առաջին ալիքին, 15-ից երեքը պացիենտ է, իսկ 12-ը կլինիկայի աշխատակից: Նրանցից ոչ մեկի մոտ չի հաստատվել Կովիդ 19-ը:
Այս պահին Մառնեուլիի մունիցիպալիտետիի Լուգար լաբորատորիայից սպասվում է մոտ 370 թեստի պատասխանին: Խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր աշխատում են հանրային վայրերում: