Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս» կլինիկայի հինգ պացիենտի մոտ չի հաստատվել կորոնավիրուս
Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս» կլինիկայի հինգ պացիենտի մոտ չի հաստատվել կորոնավիրուս

Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս» կլինիկայից վերցված հինգ պացիենտի դեպքում էլ պատասխանը բացասական է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կլինիկայից:

Բուժհաստատությունից հայտնում են, որ այսօր կասկածելի ախտանիշներով մի քանի պացիենտից կվերցնեն կենսաբանական նմուշներ, որոնք կուղարկվեն Լուգարի լաբորատորիա և պատասխանները հայտնի կլինի վաղը՝ օրվա առաջին կեսին: