Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս»-ից Լուգարի լաբորատորիա ուղարկած յոթ թեստից վեցը բացասական է, մեկը դեռ հետազոտման փուլում է
Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս»-ից Լուգարի լաբորատորիա ուղարկած յոթ թեստից վեցը բացասական է, մեկը դեռ հետազոտման փուլում է

Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս»-ից Լուգարի ​​լաբորատորիա ուղարկած յոթ թեստից վեցը բացասական է:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են «Ջեո հոսպիտալս»-ից, մեկ պացիենտի փորձանմուշը դեռ հետազոտվում է և պատասխանը պարզ կլինի օրվա ընթացքում:

Բժիշկների փոխանցմամբ, այսօր առավոտյան կասկածելի ախտանիշներով պացիենտ չեն ընդունել կլինիկա:

Մառնեուլիում արդեն իններորդ օրն է ինչ չի հաստատվել «Կովիդ 19»-ի նոր դեպք: