Մառնեուլիի «Ջեո հոսպիտալի» ութ հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Մառնեուլիի «Ջեո հոսպիտալի» ութ հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Մառնեուլիի «Ջեո հոսպիտալից» լաբորատորիա ուղարկված բոլոր ութ թեստերի պատասխանները բացասական են: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են հիվանդանոցում:

Ինչպես հայտարարել է «Ջեո հոսպիտալի» կլինիկական տնօրեն Տատա Շենգելիան, կասկածելի ախտանշաններ ունեցող հիվանդների նմուշները վերցրել են երեկ: Նմուշները ուղարկվել էին  Լուգարի ​​անվան լաբորատորիա:

Ըստ «Ջեո հոսպիտալի» բժիշկների, այդ 8 հիվանդի առողջական վիճակը բավարար է, և բուժման կուրսն ավարտելուց հետո նրանք դուրս են գրվելու:

Հիշեցնենք, Մառնեուլիի մունիցիպալիտետը մարտի 23-ին հայտարարվել էր խիստ կարանտինային գոտի: Մունիցիպալիտետի բացումը նախատեսված է մայիսի 18-ին: