«Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում ձեռնարկվելիք կարանտինային միջոցառումների մասին» որոշման մեջ մտցվել է փոփոխություն
«Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում ձեռնարկվելիք կարանտինային միջոցառումների մասին» որոշման մեջ մտցվել է փոփոխություն:
Քանի որ, մայիսի 18-ին Մառնեուլիում վերանում է խիստ կարանտինային ռեժիմը, կառավարությունը որոշում է ընդունել Բոլնիսի մունիցիպալիտետում ձեռնարկվելիք կարանտինային միջոցառումների վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի մայիսի 18-ից:
Ըստ այդմ, որոշման վերնագիրը ձևակերպվել է հետևյալ խմբագրությամբ՝ «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Բոլնիսիի մունիցիպալիտետներում ձեռնարկվելիք կարանտինային միջոցառումների մասին»:
Որոշման համաձայն, հասարակական անվտանգության ապահովման, բնակիչների կյանքի և առողջության համար սպասվող վտանգի նվազեցման նպատակով Բոլնիսի շրջանի տարածքում արգելվում է տեղաշարժի բոլոր տեսակները, ինչը նշանակում է.
Արգելվում է մուտք գործել Բոլնիսիի մունիցիպալիտետի տարածք (այս սահմանափակումը չի վերաբերում Բոլնիսիի մունիցիպալիտետում գրանցված / փաստացի բնակվող անձանց), արգելում է դուրս գալ Բոլնիսի մունիցիպալիտետի տարածքից, արգելում է տեղաշարժվել Բոլնիսի մունիցիպալիտետի տարածքում:
Նշված սահմանափակումը չի վեարբերում բժշկական ծառայությունների մատուցման նպատակով ու սնունդ և դեղագործական ապրանքներ ձեռք բերելու նպատակով տեղաշարժին:
Բոլնիսի մունիցիպալիտեետի տարածքում արգելվում է հասարակական տրանսպորտով տեղաշարժը:
Որոշման մեջ նշված է, որ տրանսպորտային միջոցների մուտքը / ելքը / շարժը կիրականացվի Վրաստանի Ներքին գործերի նախարարության որոշմամբ:
Որորշման համաձայն՝ կկասեցվի տնտեսական գործունեությունը, ցանկացած ապրանքների մատակարարում / վաճառքը: Բացառությամբ՝
Բժշկական հաստատության գործունեությունը, բժշկական նշանակության ապրանքի, դեղագործական արտադրանքի վաճառք; սննդամթերքի / կենդանական կերերի, կենդանական և բուսական ապրանքների, կենցաղային քիմիական և հիգիենայի, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների, սերմերի և տնկանյութերի մանրածախ վաճառք:
Մունիցիպալիտետի տարածքում գործող այն ձեռնարկատիրությունները, որոնց ցուցակը և գործունեության կարգը սահմանաում են Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման, Վրաստանի Բնապահպանության և գյուղատնտեսության ու Վրաստանի Ներքին գործերի նախարարությունները, գյուղատնտեսական աշխատանքների իրականցում և անասնապահության / թռչնաբուծությանն առընչվող աշխատանքներ. էլեկտրահաղորդակցման, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի, բենզինի, դիզելային վառելիքի, հեղուկացված նավթային գազի մատակարարում, բանկոմատների անխափան գործունեության համար անհրաժեշտ գործողություններ:
Տեղաշարժմանն առընչվող սահմանափակումները չեն վերաբերում այն անձանց, ովքեր Բոլնիսի մունիցիպալիտետի տարածք են մտնում սույն որոշմամբ նախատեսված կարանտինային միջոցառումների հստակ կատարման նպատակով:
Այս անձանց մուտքը վերահսկում են Վրաստանի Ներքին գործերի և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներգաղթյալների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունները:
Բոլոր թույլատրված գործողությունները պետք է իրականացվեն Վրաստանի բռնազավթված տարածքներից ներգաղթյալների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից տրված հանձնարարականների հիման վրա:
Սույն որոշմամբ նախատեսված միջոցառումները կիրականացնեն Վրաստանի բռնազավթված տարածքներից ներգաղթյալների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության, Վրաստանի ներքին գործերի, Վրաստանի ֆինանսների, Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունները, Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը և դրանց ենթակայության ներքո գտնվող հաստատություններ / գերատեսչությունները, ինչպես նաև Բոլնիսիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ Վրաստանի պաշտպանության նախարարությունը կիրականացնի օգնականի գործառույթ:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի մայիսի 18-ից:
Թարգմանիչ՝ Անժելլա Սարոյան