Մառնեուլիի և Բոլնիսի մարզերում փորձարկված 20 000 անձից ջերմություն նկատվել է 25-ի մոր
Վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին հայտարարել է, որ այս պահին Մառնեուլիի և Բոլնիսի մարզերում ստուգված 20 000 անձից միայն 25 հոգու մոտ է նկատվել ջերմաստիճան:
Ըստ նրա, դեպքերից երկուսը ուշագրավ են և այդ անձիք տեղափոխվել են բժշկական հաստատությունո:
«Բնակչությանը տեղեկացնելուն զուգահեռ, մենք սկսել ենք ստուգել այդ երկու շրջանը: Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների և բուժաշխատողների խմբերը կարողացել են հադիպել ավելի քան 20,000 անձի, անցկացրել են որոշ հետազոտություններ: 20 000 մարդուց միայն 25-ի մոտ է նկատվել ջերմություն, որից միայն երկուսին տեղափոխել են Մառնեուլիի հիվանդանոց: Այնուամենայնիվ, իրավիճակը դրական է», – ասաց Իրակլի Չիքովանին:
Սակայն, ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վարչապետի խոսնակը, Մառնեուլի և Բոլնիսի մարզերում, որտեղ հայտարարվել է կարանտին, խաղաղություն է: