Մառնեուլի մունիցիպալիտետում մեկ անձի մոտ հաստատվել է «Կովիդ 19»:
Քաղաքապետարանից հայտնում են, որ նոր դեպքը այսպես կոչված շտաբ օգնության կլաստերից է:
Մառնեուլիի քաղաքապետարանից հավելում են, որ այն անձը, ում մոտ այսօր հաստատվել է «Կովիդ 19»-ը, խիստ ինքնամեկուսացման մեջ էր և ոչ ոքի հետ չի շփվել:
Երեկ Մառնեուլիի մունիցիպալիտետից Լուգարի լաբորատորիա է ուղարկվել 20 նմուշ, որոնց պատսխանները հայտնի դարձավ այսօր: 19 թեստի արդյունքները բացասական էին:
Այս պահի դրությամբ Վրաստանում կա կորոնավիրուսով 695 լաբորատոր հաստատված դեպք, որից 425-ը՝ ապաքինված:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան