Մարիխուանայի կուլտիվացման օրենքը դադարեցված է և հույս ունենք, որ ապագայում չի ընդունվի. Իլիա երկրորդ
Մարիխուանայի կուլտիվացման օրենքը դադարեցված է և հույս ունենք, որ ապագայում չի ընդունվի,-այս մասին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա պատարագից հետո:
Նրա խոսքերով, թմրանյութը, այդ թվում մարիխուանան մահացու է մարդու համար:
«Մենք, առաջին հերթին պետք է միավորվենք հավատքով, սիրով և բարիքով: Մենք պետք է բարի գործեր անենք: Այս վերջերս բոլորս գիտենք, որ ազգում իրարանցում կար այն օրենքի կապակցությամբ, որը վերաբերում է մարիխուանային: Պետք է գիտենանք, որ թմրանյութը, այդ թվում մարիխուանան մահացու է մարդու համար, պետք է գիտենանք, որ այն վտանգավոր է մեր երիտասարդության համար, մեր ապագայի համար: Մենք խնդրել ենք մեր իշխանությանը, խորհրդարանին, որ այս օրենքը ետ կանչվեր և մարիխուանայի կուլտիվացումը չընդունվեր: Դեռևս այն դադարեցված է և հույս ունենք, որ ապագայում չի ընդունվի: Հույս ունենք, որ Վրաստանում կլինի խաղաղություն և մեր ընտանիքները հանգիստ կլինեն: Թող աստված օրհնի մեզ բոլորիս»,-նշել է Իլիա երկրորդը:
Հեղինակ -
Edgar Barsegyan