Մարինա Էզուգբաիայի խոսքով, կորոնավիրուսի նոր դեպքերի մի մասը կապված է Բոլնիսի շրջանի հետ, իսկ մյուս մասը՝ արդեն հաստատված դեպքերի շփումների շրջանակից են
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, երեկ առավոտվից մինչև այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ «կովիդ-կենտրոններ»-ում բուժում է ստանում 258 պացիենտ:
«Երեկվա տվյալներով ունեինք հաստատված 677 դեպք: Ավելացել է 18 նոր հաստատված դեպք՝ հասնելով 695-ի: Ապաքինվածների թիվը 419-ն էր, միայն վեց ավելացում ունենք և այս պահին նրանց թիվը կազմում է 425: Այս պահի առկա տեղեկությամբ, «կովիդ-կենտրոններ»-ում բուժում է ստանում 258 պացիենտ», – հայտարարել է Էզուգբաիան:
Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Էզուգբաիայի խոսքով, 18 նոր դեպքից ութը Բոլնիսի շրջանից է:
«Հիմնականում, նրանք Գետա և Մուշևան գյուղերից են: Հաջորդ ութը վարակակիրների հետ շփում ունեցողներն են: հաստատված դեպքերն արդեն վարակվածների հետ կապ ունեցողներն են: Միայն երկուսն է նոր հաստատված դեպք, որն էլ գրանցվել է կարանտինային տարածքում: Կուսումնասիրվեն նրանց շփումների շրջանակը:
Բոլնիսիի ութ դեպքից չորսը մեզ մոտ են, մյուսները` այլ կենտրոններում: Ես երեկ ձեզ ասացի, որ մեզ մոտ ենք տեղափոխել չորս պացիենտի՝ հաստատված դեպքի ընտանիքի անդամներ: Չորսի մոտ էլ հաստատվել է կորոնավիրուս», – ասել է Էզուգբաիան:
Սրա հետ մեկտեղ, այն հարցին, որ առկա տեղեկությամբ, կորոնավիրուսը շրջում է Սամեգրելոյում, հաստատվել է վարորդի ընտանիքի անդամների մոտ, Էզուգբաիան պատասխանել է, որ նրանց տեղափոխել են Ռուխիի հիվանդանոց:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան