Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում վերջին երկու օրում ապաքինվել է 20 մարդ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, վերջին երկու օրվա ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսի երկու նոր դեպքերը կապված են կարանտինային տարածքների հետ:
«Ցանկանում եմ ասել, որ այս երկու օրվա ընթացքում ունեցել են միայն երկու հաստատված դեպք: Երեկ գրանցվել էր մեկ դեպ, ինչպես նաև այսօր մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, հաստատված է 810 դեպք: Ապաքինվողների քանակը նույնպես աճում է, երեկ 11 էր, այսօր 9, երկու օրում ունենք 20 ապաքինված, իսկ ընդհանուր առմամբ 683: Ինչ վերաբերում է նոր հաստատված դեպքերին, ապա նրանք կարանտինային տարածքներից են»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:
Նրա խոսքով, այս պահին այսպես կոչված կովիդ կենտրոններում բուժվում է 114 հիվանդ:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին, ապա, ըստ Մարինա Էզուգբաիայի, ներկայումս իրենց կենտրոնում բուժվում է 47 հիվանդ: