Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, վերջին 24 ժամում գրանցված 11 դեպքից 9-ը կապված է Բոլնիսիի հետ և նրանց վարակման աղբյուրը հայտնի է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, այս պահին այսպես կոչված կովիդ կենտրոններում բուժվում է 226 հիվանդ, իսկ ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 475-ի:
Համապատասխանաբար, ըստ Էզուգբաիայի, ապաքինվող քաղաքացիների թիվը այս փուլում գերազանցում է բուժում ստացողների թվին:
«Երեկ առավոտյան ունեցած տվյալներով, մենք ունեցել ենք հաստատված 702 դեպք: Ավելացել է 11 և ներկայումս ունենք 713 հաստատված դեպք: Ապաքինված հիվանդների թիվը կազմում էր 456: Ապաքինվածներին այսօր ավելացել է 19 մարդ և այս պահին երկրում վարակից ապաքինված հիվանդների ընդհանուր քանակը հասել է 475-ի: Այսօրվա տվյալներով այսպես կոչված կովիդ կենտրոններում բուժվում է 226 հիվանդ»,- ասել է Էզուգբաիան:
Ինչ վերաբերում է վերջին 24 ժամում գրանցված 11 դեպքին, ապա ըստ Էզուգբաիայի նրանց վարակման աղբյուրը հայտնի է: