Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված մեկ նոր հիվանդը Բոլնիսիի հաստատված դեպքի կապն է
Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված մեկ նոր հիվանդը Բոլնիսիի հաստատված դեպքի կապն է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, նրանք կենտրոնում կորոնավիրուսի նոր դեպքեր չունեն:

Ինչ վերաբերում է երկրում հաստատված մեկ նոր դեպքին, Էզուգբաիան ասում է, որ դա կապված է Բոլնիսիի հետ:

«Այս նոր դեպքը Բոլնիսիում հաստատված դեպքի կապն է», – ասել է Էզուգբաիան:

Այս պահին Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված 30 հիվանդ:

«Իրավիճակը չի փոխվել, մենք ունենք երկու ծանր հիվանդ: Նրանք ունեն սուր թոքաբորբ, սակայն վիճակը կայուն է և նկատվում է մի փոքր բարելավում: Տեսնենք, թե ինչպիսին կլինի դինամիկան:

Նոր հիվանդներ չունենք: Երեկ առողջացել է ընդամենը մեկ հիվանդ», – ասել է Էզուգբաիան: