Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ կորոնավիրուսից բուժվել է ևս երկու մարդ
Թբիլիսիի ինֆեքցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, բուժվել է կորոնավիրուսով վարակված ևս երկու հիվանդ:
Նրա պարզաբանմամբ, կրկնակի թեստը տվել է բացասական պատասխան:
Էզուգբաիայի հայտարարությամբ, հիվանդներից մեկը հիվանդանոցից դուրս է գրվել երեկ, իսկ մեկը հավանաբար հիվանդանոցը կլքի այսօր:
«Ես ցանկանում եմ զրույցս սկսել լավ նորությամբ, ես երեկ ասացի, որ մենք մոնիտորինգ ենք իրականացնում առաջին փուլի հիվանդների վրա, և երկու հիվանդից վերցված կրկնակի թեստերը տվել են բացասական պատասխան: Երեկ մի հիվանդ արդեն գնացել է տուն, մյուսին Իսկ մյուսին դուրս ենք գրելու այսօր: Այսպիսով կարող ենք ասել, որ որ երեք հիվանդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասել է Մարինա Էզուգբաիան: