Մարինա էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի նոր դեպքը կապված է «Սաբուրթալոյի կլաստերի» հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի նոր դեպքը կապված է «Սաբուրթալոյի կլաստերի» հետ:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ, կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 144 պացիենտ:
«Ունենք մեկ նոր դեպք: Վրաստանում ունեինք 800 դեպք և այժմ 801 է: Ապաքինվածներին թիվն ավելացել է ընդամենը 4-ով: 640 էր և դարձել է 644: Այս տվյալները հաշվի առնելով, այս պահի դրությամբ, կովիդ-կենտրոններում բուժում է ստանում ընդամենը 144 պացիենտ»,- հայտարարել է Էզուգբաիան:
Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին, Էզուգբաիայի խոսքով, այստեղ գտնվում է կորոնավիրուսի 57 վարակակիր: