Մարինա Էզուգբաիա. Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքից երկուսը կարանտինային տարածքից են, իսկ մեկը՝ հաստատված դեպի շփման շրջանակից է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքից երկուսը կարանտինային տարածքից են, իսկ մեկը՝ հաստատված դեպի շփման շրջանակից է:
«Ավելացել է ընդամենը երեք պացիենտ և հաստատված դեպքերի թիվը կազմում է 917: Ապաքինվածների թիվն ավելացել է 5-ով և կազմել 776: Նոր պացիենտներից երկուսը կարանտինային տարածքից են, իսկ մեկը՝ հաստատված դեպի շփման շրջանակից է»,- հայտարարել է Էզուգբաիան:
Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 127 պացիենտ:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին, կլինիկային ավելացել է երկու նոր պացիենտ, ապաքինվել է մեկը:
Համապատասխանաբար, այժմ բուժում է ստանում 26 հաստատված դեպք: