Մարինա Էզուգբաիա. Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 10 դեպքից երկուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ
Մարինա Էզուգբաիա. Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 10 դեպքից երկուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 10 դեպքից երկուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ և ընթանում է համաճարակային հետազոտություն:

Նրա մեկնաբանմամբ, նոր դեպքերից մեկը կապված է Լենջերիի, իսկ մյուսը՝ Քոբուլեթիի կլաստերի հետ, մեկը կապված է վարակակիր անձի հետ, չորսը ներկրված է, իսկ ևս մեկը բուժանձնակազմի անդամ է:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, Էզուգբաիայի խոսքով, երկրի մասշտաբով կորոնավիրուսից ապաքինվել է ևս վեց պացիենտ: