Մարինա Էզուգբաիա. Վերջին 24 ժամում ավելացել է կորոնավիրուսի 11 վարակակիր, ապաքինվել՝ 19 մարդ
Վրաստանում արձանագրված է նոր կորոնավիրուսի 713 դեպք, այդ թվում, ապաքինվել է 475 պացիենտ: Այս մասին հայտարարել է ինֆեկցիոն կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Նրա խոսքով, երեկ առավոտյան երկրում ունեինք կորոնավիրուսի 702 հաստատված դեպք, որին ավելացել է 11-ը և այս պահի դրությամբ 713 դեպք ունենք:
«Ապաքինվածների թիվը եղել է 456, ապաքինվել է ևս 19-ը և այժմ ունենք 475 ապաքինված»,- հայտարարել է Էզուգբաիան:
Բացի այդ, նրա խոսքով, կլինիկաներում բուժում է ստանում 226 պացիենտ: