Մարինա Էզուգբաիա. Մենք պետք է վարակից պաշտպանենք ինքներս մեզ, չթուլանանք և հետևենք հանձնարարականներին
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքի վերաբերյալ խոսակցությունները վաղուց են սկսվել և բոլորս պետք է սովորենք ապրել կովիդի հետ, պաշտպանել ինքներս մեզ և համապատասխանաբար, հոգալ այլ մարդկանց մասին:
«Խոսվում է այն մասին, որ կլինի երկրորդ ալիք: Այս մասին վաղուց է խոսվում, որ պետք է շարունակենք ապրել կովիդի հետ: Դա նշանակում եմ, որ մենք պետք է պաշտպանենք ինքներս մեզ, չթուլանանք, հետևենք հանձնարարականներին: Եթե առաջին փուլում մենք արդեն պատրաստ ենք, երկրորդ փուլին ևս պետք է պատրաստ լինենք»,- հայտարարել է Էզուգբաիան: