Մարինա Էզուգբաիա. Կորոնավիրուսի երկու նոր դեպքերը կապված են Մառնեուլիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի երկու նոր դեպքերը կապված են Մառնեուլիի հետ:
Նրա խոսքով, նոր պացիենտները տեղափոխվել են կորոնավիրուսի այլ կենտրոններ:
«Այսօր առավոտյան ունեինք 77 հաստատված դեպք, այժմ ունենք 79-ը: Ինչպես ինձ հայտնի է, աղբյուրը՝ Մառնեուլին է: Այս պացիենտները մեր կենտրոնում չեն գտնվում: Մեր կենտրոնի տվյալները չեն փոխվել»,- նշելէ Էզուգբաիան: