Մարինա Էզուգբաիա. Կորոնավիրուսի 7 նոր դեպքից երկուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 7 նոր դեպքից երեքը վարակակիր անձանց հետ շփում ունեցած մարդիկ են, երկուսը ներկրված է, ևս երկու դեպքի վարակման աղբյուրը հայտնի չէ և ընթանում է համաճարակային հետազոտություն:
ՆՐա խոսքով, այսօրվա դրությամբ, Վրաստանում վարակից ապաքինվածների տոկոսային ցուցանիշը 82 է:
Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպես նշել է Էզուգբաիան, կլինիկայում բուժում է ստանում կորոնավիրուսի 18 վարակակիր, նրանցից մեկը վիճակը ծայրահեղ է, մեկի վիճակը գնահատվում է ծանր, մնացած վարակակիրնեիր առողջական վիճակը միջին և միջին թեթև է: