Մարինա Էզուգբաիա. Կորոնավիրուսի 15 նոր դեպքից երկուսը բուժանձնակազմի անդամ է, 10-ը կարանտինային տարածքից է, մեկը կապված է Սաբուրթալոյի կլաստերի հետ, իսկ երկուսի աղբյուրը հիմա պարզվում է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 15 նոր դեպքից երկուսը բուժանձնակազմի անդամ է, 10-ը կարանտինային տարածքից է, մեկը կապված է Սաբուրթալոյի կլաստերի հետ, իսկ երկուսի աղբյուրը հիմա պարզվում է:
«Ավելացել է 15 նոր դեպք և դարձել 879: Ապաքինվել է ընդամենը մեկ պացիենտ և նրանց թիվը կազմել է 704: Այս պահի դրությամբ, կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 161 պացիենտ: Արձանագրված կորոնավիրուսի 15 նոր դեպքից երկուսը բուժանձնակազմի անդամ է, 10-ը կարանտինային տարածքից է, մեկը կապված է Սաբուրթալոյի կլաստերի հետ, իսկ երկուսի աղբյուրը հիմա պարզվում է»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան: