Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 10 նոր դեպքից երկուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ և ընթանում է համաճարակային զննում:
Նրա խոսքով, նոր դեպքերից հինգը հաստատված դեպքի շփման շրջանակից է, իսկ երեքը՝ ներկրված:
Ներկրված դեպքերից մեկը բեռնատարի վարորդ է, իսկ երկուսի մոտ վարակ է ախտորոշվել կարանտինային տարածքում:
«Ավելացել է 10 նոր դեպք և այժմ վարակակիրների թիվը կազմում է 1049: Ապաքինվել է 3 մարդ և բուժված անձանց թիվը հասել է 903-ի: 10 նոր դեպքից երկուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ և ընթանում է համաճարակային զննում: Նոր դեպքերից հինգը հաստատված դեպքի շփման շրջանակից է, իսկ երեքը՝ ներկրված: Ներկրված դեպքերից մեկը բեռնատարի վարորդ է, իսկ երկուսի մոտ վարակ է ախտորոշվել կարանտինային տարածքում»,- հայտարարել է Էզուգբաիան:
Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 86 տոկոս է, կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 168 վարակակիր: