Մարինա Էզուգբաիա. Կարանտինային տարածքում անհնար է վարակվել, երբ չկան ախտանշաններ, 14 օր անց դրական պատասխանը չի նշանակում, որ պացիենտը վարակված է վարակի ոչ կենդանի մնացորդներն են
Մարինա Էզուգբաիա. Կարանտինային տարածքում անհնար է վարակվել, երբ չկան ախտանշաններ, 14 օր անց դրական պատասխանը չի նշանակում, որ պացիենտը վարակված է վարակի ոչ կենդանի մնացորդներն են

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան մամուլի համար մեկնաբանություն է արել այն փաստ առնչությամբ, երբ ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս գրված պացիենտի թեստը ցույց է տվել կրկին դրական պատասխան:

Էզուգբաիան ասում է, որ սա երկրորդ անգամ վարակվելու դեպք չէ:

«Կրկին վարակվելու մասին չի կարող խոսք լինել, քանի որ պացիենտը, ով գտնվում է կարանտինային տարածքում, անհնար է կրկին վարակվի»,- հայտարարել է Էզուգբաիան:

Մարինա Էզուգբաիայի խոսքով, եթե պացիենտները չունի ախտանշաններ, դա նշանակում է, որ պացիենտը նորից չի վարակվել, այլ օրգանիզմում մնացել են վարակի ոչ կենդանի մնացորդները:

Բացի այդ, Էզուգբաիայի փոխանցմամբ, նման պացիենտը վարակի չէ և վարակի աղբյուր չի ներկայացնում:

«Վերավարակ նշանակում է, որ այս պացիենտները պետք է ունենան ախտանշաններ: Երբ ախտանշաններ չկան, 14 օր անց, երբ պացիենտն անցնում է թեստավորում և ստանում ենք դրական պատասխան, դա չի նշանակում, որ պացիենտը հիվանդ է, քանի որ դա վարակի ոչ կենդանի մնացորդներն են: Այդ մնացորդները կենսունակ և վարակիչ չեն և այդ անձը վարակման աղբյուր չի կարող հանդիսանալ,- նշել է Էզուգբաիան: