Մարդիկ առնվազն պետք է կրեն մեկ շնչադիմակ, սակայն երկու շնչադիմակը ավելի լավ կպաշտպանի վարակից. Էնտոնի փաուչ
Մարդիկ առնվազն պետք է կրեն մեկ շնչադիմակ, սակայն երկու շնչադիմակը ավելի լավ կպաշտպանի վարակից. Էնտոնի փաուչ

Մարդիկ առնվազն պետք է կրեն մեկ շնչադիմակ, սակայն երկու շնչադիմակը ավելի լավ կպաշտպանի վարակից,- այս մասին հայտարարել է Ամերիկայի ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի տնօրեն, Էնտոնի Փաուչը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման կենտրոնի վերջին տվյալների համաձայն,  բժշկական շնչադիմակի հետ միասին, կտորից պատրաստված դիմակը վարակից պաշտպանում է 92 տոկոսով:

Համավարակի տարածումից ի վեր, Ամերիկայի Միացյալ նահանգներում գրանցվել է «կովիդ 19»-ի ավելի քան 27 միլիոն դեպք, որի արդյունքում զոհվել է 471 821 մարդ: