Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր այցելելու է Աջարիայի ինքնավար հանրապետություն:
Կառավարությնա վարչության մամուլի ծառայության լրատվությամբ, Մամուկա Բախտաձեն ժամը 14:00-ին դիտելու է Քոբուլեթիում կանաչ քաղաքի և գոլֆի հրապարակի շինարարության վայրը և ներկա է գտնվելու նախագծի շնորհանդեսին:
Աջարիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը ծանոթանալու է Բաթումիում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի հետ:
Օրվա ավարտին, ժամը 19:00-ին Մամուկա Բախտաձեն ներկա է գտնվելու Իլիա Ճավճավաձեի անվան դրամատիկական թատրոնի բացման արարողությանը, որի կապակցությամբ թատրոնում տեղի է ունենալու Դավիթ Կլդիաշվիլիի ստեղծագործության հիման վրա թատերական ներկայացում: