Միջազգային իրավունքում գոյություն չունի այնպիսի հասկացություն, որի մասին խոսում է Սերգեյ Լավրովը
Միջազգային իրավունքը շատ հստակ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում,- պատասխանում է արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Ավստրիայում, Վիեննայում անցկացված մամլո ասուլիսին հարց է ուղղել Առաջին ալիքի լրագրողը:
Առաջին ալիքի լրագրողը Սերգեյ Լավրովին հարցրել է, երբ է պատրաստվում Ռուսաստանը ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և դադարտցնել Վրաստանի շրջանների օկուպացիան:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ի պատասխան նշված հարցին, պատասխանել է. «Ռուսաստանը հարգում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նոր հանրապետությունների՝ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը:
Դավիթ Զալկալիանիի խոսքով, ոչ միջազգային իրավունքում, ոչ էլ միջազգային իրավական համակարգում գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչի մասին խոսում է Սերգեյ Լավրովը: