Միջազգային իրավունքում գոյություն չունի այնպիսի հասկացություն, որի մասին խոսում է Սերգեյ Լավրովը
Միջազգային իրավունքում գոյություն չունի այնպիսի հասկացություն, որի մասին խոսում է Սերգեյ Լավրովը

Միջազգային իրավունքը շատ հստակ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում,- պատասխանում է արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Ավստրիայում, Վիեննայում անցկացված մամլո ասուլիսին  հարց է ուղղել Առաջին ալիքի լրագրողը:

Առաջին ալիքի լրագրողը Սերգեյ Լավրովին հարցրել է, երբ է պատրաստվում Ռուսաստանը ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և դադարտցնել Վրաստանի շրջանների օկուպացիան:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ի պատասխան նշված հարցին, պատասխանել է. «Ռուսաստանը հարգում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նոր հանրապետությունների՝ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը:

Դավիթ Զալկալիանիի խոսքով, ոչ միջազգային իրավունքում, ոչ էլ միջազգային իրավական համակարգում գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչի մասին խոսում է Սերգեյ Լավրովը: