Լրատվամիջոցների տեղեկությամբ, Դոնալդ Թրամփը հրամայել է հրապարակել իր ընտրական շտաբի Ռուսաստանի հետ հնարավոր կապի մասին գործի նյութերի մի մասը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելուց մի քանի ժամ առաջ հրամայել է հրապարակել իր ընտրական շտաբի Ռուսաստանի հետ հնարավոր կապի մասին գործի նյութերի մի մասը: Տեղեկատվությունը տարածում է «Պոլիտիկո» հրատարակությունը:
Դեռ անհայտ է, թե կոնկրետ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: Դոնալդ Թրամփի խոսքով, ինքը ցանկացել է հրապարակել փաստաթղթերի առավելագույն քանակը: Սակայն, հատուկ ծառայությունների հետ խորհրդակցելուց հետո որոշվեց, որ որոշ նյութեր չեն հրապարակվի կամ կխմբագրվեն:
«Նշված հրամանագրով, ես կհրապարակեմ թղթապանակում մնացած նյութերը: Սա հրապարակման վերաբերյալ իմ վերջնական որոշումն է և ես գլխավոր դատախազին հանձնարարել եմ իրականացնել հետաքննությունների Դաշնային բյուրոյի կողմից հունվարի 17-ին առաջարկված խմբագրումը ՝ պատճենը Սպիտակ տուն վերադարձնելու համար», – ասված է Թրամփի հայտարարության մեջ:
Այս պահին անհայտ է, թե Դոնալդ Թրամփի հրապարակած փաստաթղթերը երբ հասանելի կլինեն հանրությանը:
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, իր նախընտրական շտաբի Ռուսաստանի հետ հնարավոր կապի հետաքննությունը անվանել է «պոչավորների վրա որս»: