Լրատվամիջոցների հաղորդմամբ, Դոնալդ և Մելանյա Թրամփերը ապագա նախագահին և առաջին տիկնոջը թողել են նամակներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի կինը, Մելանյա Թրամփը նամակ է թողել ապագա առաջին տիկնոջը ՝ Ջիլ Բայդենին: Այս մասին հայտնում է «Սի Էն Էնը»՝ հիմնվելով անանուն աղբյուրի վրա: Սակայն նամակի բովանդակությունն անհայտ է:
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Դոնալդ Թրամփը նամակ է թողել նաև 46-րդ նախագահ Ջո Բայդենին, ինչը Սպիտակ տանը մի տեսակ ավանդույթ է:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել 46-րդ նախագահի երդմնակալության արարողությունը, որին չեն մասնակցել Դոնալդ և Մելանյա Թրամփները: Նրանք այժմ գտնվում են Ֆլորիդայում: