Լրատվամիջոցների հաղորդմամբ բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, մահացել է մեկ մարդ
Վերջին 24 ժամում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 216 մարդ, նրանցից 38-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Աբխազական մամուլի հաղորդմամբ, հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 106 վարակակիր պացիենտ, այստեղից 27 պացիենտի վիճակը ծանր է:
Սոխումիի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ: Բռնազավթված Աբխազիայում համավարակի ընթացքում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 225 վարակված:
Համավարակի բռնկումից ի վեր, Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 14 984 դեպք, ապաքինվել է 13 907 վարակակիր: