Լոնդոնում կորոնավիրուսից մահացել է 28-ամյա հղի բուժքույր, բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը
Լոնդոնում կորոնավիրուսից մահացել է 28-ամյա հղի բուժքույր՝ Մերի Ագիապոնգը:
Բժիշկների որոշմամբ, իրականացվել է կեսարյան հատում և երեխայի վիճակն այս պահի դրությամբ բավարար է, սակայն դեռևս հայտնի չէ, վարակված է թե ոչ նորածինը կորոնավիրուսով:
Ինչպես հայտնել է Ազգային առողջապահության ծառայությունը, Մերին կորոնավիրուսով վարակվել էր հասարակական վայրում: